ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը  այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում եւ  կից տեսանյութ հրապարակել․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Աշխատանքային հերթական այցով Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներում էի։ Օրակարգում տեղահանված մեր քաղաքացիների համար ընթացող բնակարանաշինական աշխատանքներն էին, ճանապարհաշինությունը և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու հավակնոտ ու հրատապ ծրագիրը»: