Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին բուժօգնություն են ցուցաբերել Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հաստատությունում, գրում է «Գրուզիա օնլայն»-ը։

Լրագրողների հետ զրույցում Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն հայտնել է, որ Սաակաշվիլիի արյան անալիզի մեջ պարամետրերից մեկը փոխվել է, բժիշկները որոշում են կայացրել  արյան փոխներարկում կատարել։

«Նրան պետք է բուժել քաղաքացիական հիվանդանոցում, այլ ոչ թե բանտում։ Նրա վիճակն այժմ նորմալ է։ Այսօր մենք հաղթահարեցինք ճգնաժամը։ Հիմա նա ավելի լավ է, քան բուժումից առաջ․․․սակայն վաղը նրա վիճակը կարող է վատանալ»,-ասել է Կիպշիձեն։