Ադրբեջանի ցամաքային զորքերը զորավարժություններ են սկսել Քաշաթաղում։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է շրջան, որպեսզի անձամբ հետեւի այնտեղ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախարարը այցելել է ուսումնական վարժանքների շտաբ  եւ ստուգել մարտական գործողությունների կազմակերպումը, լսել հրամանատարների զեկույցները։

Նշվում է, որ բարդ ռելիեֆով լեռնային տեղանքում զորավարժությունների ժամանակ հիմնական շեշտը դրվել է հրամանատարական գիտելիքների զարգացման, ինչպես նաեւ օպերատիվ լուծումների ընդունման եւ կառավարման ունակությունների վրա։