Արտասահմանյան պատվիրատուի մոտ հրաձգությունների ժամանակ «Իսկանդեր»-ը հաջողությամբ խոցել է թիրախը։ Այս մասին ՌԻԱ նովոստիին ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի տնօրեն Բեկհան Օզդոեւը։

Թիրախն իրենից ներկայացրել է 30/30 քմ , որի վրա տեղադրված է եղել հին ռազմատեխնիկա։

«Համալիրի արձակած բալիստիկ հրթիռը հաղթահարել է 180 կմ եւ խոցել թիրախը։ Դա ֆիքսել են տեսախցիկները։ «Ռոստեխի» արտադրանքը հերթական անգամ դրսեւորել է իրեն դրական կողմից»,-ասել է Օզդոեւը։