«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Քաբուլում էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, փոխանցում է Khaama Press-ը։

Ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ ահաբեկիչները պայթեցրել են էլեկտրահաղորդակցման գծերը՝ նպատակ ունենալով վնաս հասցնել երկրի էլեկտրաէներգետիկ ոլորտին։

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ էլեկտրահաղորդակցման գծերը կմիացվեն ցանցի շաբաթ երեկոյան։

Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ պայթյունի հետ կապ ունեցող 3 անձ է ձերբակալվել, սակայն չի նշվում՝ արդյոք նրանք ԻՊ գրոհայիններ են։