Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլայան հայտնել է նախկին նախագահի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական կոնսիլիում կազմակերպելու մասին։ Այս մասին նա ասել է  Ուկրաինա 24 հեռուստաալիքի եթերում։

«Այսօր նրան կայցելի բժիշկը, եւ կոնսիլիում եւս կլինի»,-ասել է փաստաբանը։

Ավելի վաղ Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն հայտնել է, որ նախկին նախագահին արյան փոխներարկում են կատարել, որից հետո նրա վիճակը կարգավորվել է։