Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին՝ շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով:

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին և 26-ին սպասվում է անձրև:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +19+21։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+17,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +17+20,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4+2, ցերեկը՝ +13+17,

Լոռիում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +15+20,

Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +18+22,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +11+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+20,

Արարատում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +19+22,

Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +19+22,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+16,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +20+22,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +21+24,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +13+17,

Արցախում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+23։