Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները հոկտեմբերի 22-ին Դավիթաշենի 2-րդ թաղամասում հայտնաբերել և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել Էդգար Մ.-ին, որը ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոց պահելու մեղադրանքով: Այս մասին  հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: