Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19:00-ի սահմաններում, Շիրակի փողոցում, «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Գարրի Օհանջանովի վարած Opel և Արամ Բալթայանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Գ. Օհանջանովի Opel-ը գլխիվայր շրջվել է:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, նշելով՝ որ իրենց լավ են զգում:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն գումարտակի ավագ պարեկ Աղասի Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Երկու վարորդները տեղում նույն գումարտակի կրտսեր պարեկ Անահիտ Սարգսյանի կողմից ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Գ. Օհանջանովը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ով տեղում զրկվեց ավտոմեքենան վարելու իրավունքից և նրա նկատմամբ կազմվեց վարչական ակտ, իսկ Ա. Բալթայանը եղել է սթափ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Գ. Օհանջանովը Opel-ը շահագործում էր որպես տաքսի: