Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը (AFI) հայտնել է, որ հիմնել է կրթաթոշակ՝ ի հիշատակ կինոօպերատոր Գալինա Հաթչինսի, որը զոհվել է այս շաբաթ ԱՄՆ-ում «Ռասթ» վեսթերնի նկարահանումների ժամանակ դժբախտ պատահարի հետեւանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Բառերը չեն կարող նկարագրել մարդու կորուստը, որն այդքան թանկ է AFI հանրույթի համար... Մենք խոստանում ենք, որ Գալինա Հաթչինսի ոգին կապրի բոլորի մեջ, ով ձգտում է ի կատար ածել սեփական երազանքները լավ ներկայացվող պատմություններում»,-ասվում է հայտարարության մեջ, որը շաբաթ հրապարակվել է ամերիկյան ինստիտուտի կայքում:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում նկարահանումների հրապարակում ատրճանակից հրաձգության ժամանակ, որը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտներով: Ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուզան ստացել է վիրավորում, ԽՍՀՄ-ում ծնված կինոօպերատոր Գալինա Հաթչինսը՝ ծանր վիրավորում եւ տեղափոխվել Ալբուքերք քաղաքի հիվանդանոց: Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Սանտա Ֆե շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչն ասել է, որ կրակել է հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը: Ֆիլմի նկարահանումը դադարեցվել է: