Տաջիկստանում 201-րդ ռուսական ռազմաբազան կթարմացնի մարտական մեքենաների պարկը՝ մինչեւ տարեվերջ ստանալով թվով 30 Տ-72Բ3Մ կատարելագործված տանկեր, կիրակի լրագրողներին հայտնել է միավորման շտաբի պետ գնդապետ Եվգենի Օխրիմենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ներկայում իրականացվում է ռազմաբազայի վերազինում ժամանակակից ռազմական եւ հատուկ տեխնիկայով: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է ստանալ 30 ժամանակակից Տ-72Բ3Մ տանկեր կատարելագործված մարտական բնութագրիչներով, որոնք կփոխարինեն առավել վաղ մոդիֆիկացիայով մարտական մեքենաներին»,-ասել է Օխրիմենկոն:

Նա հայտնել է, որ վերջերս 201-րդ բազայի մոտոհրաձգային ստորաբաժանումը ստացել է ժամանակակից մոդիֆիկացմամբ հրետանու ԲՄՊ-2 մարտական մեքենաների խմբաքանակ, տեղադրվել են նորագույն փոխադրվող «Վեբրա» զենիթահրթիռային համալիներ, բարձր հզորության եւ մեծ հեռավորության հրետանու ռեակտիվ հրացաններ, «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ, 12,7 մմ տրամաչափի ԱՍՎԿ-Մ «Կորդ» դիպուկահարների ինքնաձիգենր, ԱԿ-12 ինքնաձիգներ, «Լինզա» սանիտարական զրահամեքենաներ, թիկունքի ծառայությունների տեխնիկա եւ տեխնիկական ապահովում:

Շատբի պետը նշել է, որ միավորման անձնակազմը տարբեր մակարդակի զորավարժությունների ընթացքում հաջողությամբ յուրացնում է նոր սպառազինությունը, մշակում մարտական գործողություններ վարելու արդյունավետ ձեւեր՝ հաշվի առնելով ժամանակակից զինված հակամարտությունների փորձը:

Նրա խոսքով՝ «Փոխազդեցություն-2021» ՀԱՊԿ-ի ժամանակակից համատեղ զորավարժություններում եւ «Էշելոն-2021» ու «Որոնում-2021» հատուկ զորավարժություններում, որոնք իրականացվել են Տաջիկստանում, ռուսական ռազմական կոնտինգենտի հիմքն էր 201-րդ ռազմաբազան: Գործողություններում ներգրավվել էր միավորման ավելի քան 1,5 հազար զինծառայող: