Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում բախվել են Mercedes ու Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություննեով՝ Mercedes-ի վարորդը ծառայում է Ոստիկանության զորքերում: