Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական պատարագի ժամանակ դարձյալ դիմել է միջազգային հանրությանը Լիբիայում միգրացիոն խնդրի երկարաժամկետ լուծումը գտնելու կոչով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ապրումակցում եմ Լիբիայում հազարավոր միգրանտներին, աղոթում եմ ձեզ համար: Տղամարդկանց, կանանց ու երեխաների մեծամասնությունը ենթարկվում է բռնության: Ես եւս մեկ անգամ խնդրում եմ միջազգային հանրությանը պահել Լիբիայում եւ ամբողջ Միջերկրական ծովում միգրացիոն հոսքերի կառավարման համար ընդհանուր, հստակ եւ երկարաժամկետ լուծումներ գտնելու խոստումը,-ասել է հովվապետը:- Անհրաժեշտ է վերջ դնել դեպի վտանգավոր երկրներ միգրանտների եվրադարձի գործում»:

Լիբիան շարունակում է մնալ փոխաբեռնման կետ Աֆրիկայից փախստականների համար, որոնք ձգտում են հայտնվել եվրոպական երկրներում: Լիբիայի մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի տվյալներով՝ 2020 թվականին երկրի ափերի մոտ փրկվել է 11 891 անօրինական միգրանց, զոհվել է ավելի քան 300 փախստական: