Կանադայի Նյուֆաունդլենտ կղզում պեղումների արդյունքում հնագետները հայտնաբերել են մի քանի փայտե առարկա, որոնք թույլ են տվել պարզել Հյուսիսային Ամերիկայում վիկինգների առաջին հայտնության ժամանակահատվածը, գրում է «Վոկրուգ սվետա» ճանաչողական հարթակը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ վիկինգներն առաջին անգամ հայտնվել են այդ ափերի շրջանում 1021 թվականին: Լ՛Անս-օ-Մեդոուզ կղզում, որը համարվում է Նյուֆաունդլենդում վիկինգների առաջին կայարանը, պեղումները թույլ են տվել հայտնաբերել ծառի մասնիկներ, որոնք թողել էին վիկինգները: Փայտանյութը հայտնվել էր ճահճում, եւ դա օգնել էր օրգանիկ նյութին լավ պահպանվել:

Փայտի մասնիկների վրա հայտնաբերվել էին մետաղյա գործիքներով մշակման հետքեր, որոնք այդ ժամանակ Ամերիկայի արմատական բնակչությունը չուներ: Ռադիոածխածնային թվագրումը թույլ է տվել պարզել ժամանակաշրջանը, թե երբ էր ծառը հատվել՝ 1021 թվականին: Մասնագետների կարծիքով՝ դա եվրոպացիների կողմից Ամերիկան այցելելու ամենավաղ տարեթիվն է: Միայն 471 տարի անց Կոլումբոսը հայտնաբերեց Նոր երկիրը: