Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:   Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19:00-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

 Վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել են:   

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Փաստի առթիվ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշութամբ առաջացրել է 2 մարդու մահ) հատկանիշներով:   

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: