Երկուշաբթի առավոտյան ոսկու գինն աճել է համաշխարհային խոշոր արժույթների նկատմամբ դոլարի արժեզրկման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.19 տոկոսով կամ 3.5 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1799.8 դոլարի։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.46 տոկոսով եւ կազմել 24.562 դոլար մեկ ունցիայի դիմաց: