Դիվանագիտական աշխատանքի ավարտի կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն իր տիկնոջ՝ Անահիտ Շահվերդյանի հետ այցելել է Սպահան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբության

Նոր Ջուղայի հայ մարզամշակութային «Արարատ» միությունում ՀՀ դեսպանը մասնակցել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը, եղել է Նոր Ջուղայի Հայոց երաժշտական նորաբաց թանգարանում։

Այնուհետև ՀՀ դեսպանն այցելել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Սիփան Ս․ Եպս․ Քէչէճեանին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել իրանահայ համայնքին և համահայկական խնդիրներին առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Օրվա վերջում «Արարատ» միության սրահում տեղի է ունեցել Սպահանի հայոց թեմի ներկայացուցիչների հետ հանդիպում-ընթրիք, հնչել են մի շարք հայկական երաժշտական ստեղծագործություններ։ Խոսակցություն է ծավալվել Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա վիճակի և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին։

Համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել դեսպան Ա․ Թումանյանին իր պատասխանատու պաշտոնում կատարած աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթեցին։

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանն իր երախտագիտության խոսքն է ուղղել Սպահանի հայոց թեմին՝ աշխատանքի ընթացքում ՀՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար։