Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 21-ամյա Վանիկ Եղիազարյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ատոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։

Shamshayn.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ։

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։