Վրաստանում վերջին օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1942-ով, մահացել է 46 մարդ։

Ըստ StopCov-ի պաշտոնական կայքի՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 694 182 դեպք։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 4650 մարդ, համավարակի սկզբից՝ 635611, մահացել է 9788 մարդ։
Օրվա ընթացքում կատարվել է 22847 թեստ, այդ թվում՝ 13643-ը՝ հակագենի եւ 9204 ՊՇՌ թեստ:

Վարակվածների մասնաբաժինը թեստավորվածների ընդհանուր թվում՝ օրական 8.5 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.05 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 9.04 տոկոս։

Այս պահի դրությամբ Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1.950.693 պատվաստում, որից 1.877-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

Կարանտինում ներկայումս գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում՝ 6166 մարդ, կորոնավիրուսային հյուրանոցներում՝ 1022։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։