Սուդանի բանակի կողմից տնային կալանքի տակ գտնվող վարչապետ Աբդուլլահ Համդուկը կոչ է արել աջակիցներին երկուշաբթի դուրս գալ փողոց՝ խաղաղ բողոքի ցույցի: Նրա հայտարարությունը տարածել է երկրի տեղեկատվության նախարարությունը, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։

Համդուկը, մասնավորապես, կոչ է արել բոլոր սուդանցիներին «դուրս գալ փողոց, պաշտպանել հեղափոխությունը, բայց պահպանել բողոքի խաղաղ բնույթը»:

Կառավարության ղեկավարը, նշում է հեռուստաալիքը, հասցրել է շրջանառության մեջ դնել իր հայտարարությունը նախքան ձերբակալվելը, այնուհետեւ անհայտ ուղղությամբ տարվելը: Ձերբակալվել է նաեւ տեղեկատվության նախարարը: