Անթալիայում անտառի չկանխամտածված հրկիզման կասկածանքով Ռուսաստանի յոթ քաղաքացի է բերման ենթարկվել, ապա՝ ձերբակալվել, «ՌԻԱ Նովոստի՞-ին հայտնել են գլխավոր հյուպատոսությունից։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Չագլարջա շրջանում, երբ զբոսաշրջիկները քայլում էին «Լիկիայի արահետ» երթուղով:

«Տեղական օրենսդրության համաձայն՝ իրավապահ մարմինները թարգմանչի ներգրավմամբ արձանագրություն են կազմել գործով կասկածյալների եւ վկաների ցուցմունքների վերաբերյալ»,- ասել է ՌԴ դիվանագիտական ​​առաքելության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ նույն օրը գլխավոր հյուպատոսության աշխատակիցն այցելել է ժանդարմական կայան՝ միջադեպի պատճառները պարզելու համար։ Նա հանդիպել է ձերբակալվածներին, բացատրել նրանց առաջադրված մեղադրանքների էությունը եւ առաջիկա դատավարության իրավական կողմերը:

Արդեն կիրակի օրը դատական ​​նիստ է տեղի ունեցել, ռուսներին անվճար պետական ​​փաստաբաններ են տրամադրվել, նրանց տրամադրվել է նաեւ թարգմանություն։

«Դատարանը որոշում է կայացրել կալանավորել ռուս զբոսաշրջիկներին միջադեպի հանգամանքների վերաբերյալ նախաքննության ընթացքում»,- ասել է դիվանագետը։

Նա հավելել է, որ գլխավոր հյուպատոսությունը հարցում է ուղարկել տեղի իշխանություններին՝ պահանջելով տրամադրել գործի նյութերը եւ մուտք ապահովել բանտարկյալների մոտ: