Մենք արդեն ցույց տվել ենք, որ կարող ենք ցրտին ե՛ւ վրաններում գիշերել, ե՛ւ փողոցներ փակել։ Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Տեխնիկական մանրամասները բացել չեմ ուզում։ Անակնկալներ նրանց (նկատի ունի իշխանություններին – խմբ.) համար կլինեն։ Երբ պայքարի ակտիվ մասնակիցները 1500-2000 լինեն, ոստիկանությունը բոլորին բերման ենթարկել ֆիզիկապես չի կարողանա։ Մենք պատրաստ ենք վերջին ակորդին»,- նշեց նա։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ ժողովրդի ապստամբության իրավունքը ամրագրված է միջազգային իրավունքում։ «Այդ իրավունքը սրբազան է»,- նշեց նա։