Թուրքիայի Բիթլիսի նահանգում ոստիկանները ձերբակալել են 48 աֆղանստանցի ներգաղթյալի տեղափոխող միկրոավտոբուսի վարորդին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Բիթլիս նահանգում  ոստիկանները ճանապարհային ստուգումների ժամանակ կանգնեցրել 14 տեղանոց մի մկիրոավտոբուս, որի ներսում եղել են անօրինական Թուրքիա մտած 48 աֆղանստանցի ներգաղթյալ։

Միկրոավտոբուսի վարորդը տեղում ձերբակալվել է։