Գնաճը կրճատում է իրական տնտեսական աճը, եւ այս պայմաններում դրա անվերահսկելի աճը զսպելու համար ԿԲ-ն բազմիցս ստիպված է եղել բարձրացնել հիմնական տոկոսադրույքը, ինչն իր հերթին վարկավորման տոկոսադրույքների աննշան բարձրացման է հանգեցրել։ Այս մասին հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Դա, ինչպես նշեց նախարարը, որոշակիորեն զսպել եւ շարունակում է զսպել տնտեսական ակտիվությունը։

«Այս քաղաքականությունը հաջորդ տարի վերանայելը վաղաժամ որոշում է: Սակայն ապագայում ջանքեր կգործադրվեն գնաճային սպասումները կայունացնելու ուղղությամբ։ Այսպիսով, գնաճը կսահմանափակվի միայն օբյեկտիվ գործոններով, այլ ոչ թե՝ աժիոտաժային տրամադրություններով։ Փաստացի Հայաստանն այս տարին ստիպված կլինի փակել գնաճի բարձր ցուցանիշով»,- պարզաբանեց Խաչատրյանը։

Ֆինանսների նախարարի խոսքով՝ պետք է հասկանալ նաեւ, որ վերոնշյալ գնաճի մի զգալի մասը դուրս է Հայաստանի կառավարության վերահսկողությունից։