Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է երկրում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Ֆրանչեսկո Դիելլայի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հանդիպման ընթացքում պաշտպանության վարչության պետը դաշինքի ներկայացուցիչներին տեղեկացրել է օկուպացված տարածքներում կատարված աշխատանքների եւ սահմանին առկա իրավիճակի մասին:

Գեներալ-մայոր Ֆ.Դիելլան իր հերթին գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության ներկա վիճակի, այս ոլորտում ձեռք բերված դրական արդյունքների կապակցությամբ եւ ընդգծել փոխադարձ կապերի հետագա զարգացման կարեւորությունը։