Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահի հրավերով մեկնելու է Ադրբեջան։

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Էրդողանը Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ մասնակցելու է Ֆիզուլիում  8 ամսում կառուցված օդանավակայանի բացման արարողությանը։