Facebook-ը խորացնում է ատելությունն ու ծայրահեղականությունը համացանցում։ Այս մասին հայտարարել է Facebook-ի տվյալների նախկին մասնագետ Ֆրենսիս Հաուգենը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում, հայտնել է AP-ն։

Հաուգենը խոսել է բրիտանացի օրենսդիրների հետ այն մասին, թե ինչպես են ֆեյսբուքյան խմբերը առցանց ատելություն սերմանում՝ հայտարարելով, որ ալգորիթմները, որոնք առաջնահերթություն են տալիս ներգրավվելուն, մարդկանց մղում են ծայրահեղությունների: «Ատելությունը դրանից միայն ավելի է խորանում», - ասել է նա: Նրա խոսքով՝ ընկերությունը կարող է մոդերատորներ ավելացնել` կանխելու համար ծայրահեղական հայացքների տարածման համար խմբերի օգտագործումը: