Սեւան Նիշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  արտասահմանյան փոքրիկ շրջագայությունից հետո Աթենք վերադառնալու ժամանակ օդանավակայանում ոստիկանները կանգնեցրել են եւ արտաքսել երկրից՝ առանց բացատրություն տալու։

Սեւան Նիշանյանը շեշտել է, որ նա արդեն 4 տարի ամուսնացած է Հունաստանի քաղաքացու հետ եւ որեւէ խնդիր չի ունեցել հույն իրավապահ մարմինների հետ։

«2017 թվականին Թուրքիայի բանտից փախնելուց հետո ապրում էի Հունաստանի Սամոս կղզու մի փոքրիկ գյուղում։  Թուրքիայում իմ գրքերի հրատարակություններից ու սոցկայքերից եկող հոնարարներով կարողացել եմ ապրել, նաեւ մեկ մեկ փոքրիկ շրջագայության մեկնել, սակայն այժմ չգիտեմ թե ուր եմ գնալու եւ ինչպես եմ նոր կյանք սկսելու այլ երկրում, երբ արդեն 66 տարեկան եմ»,–գրել է Սեւան Նիշանյանը։