Նյու Յորքում մետրոյում հրաձգություն է տեղի ունեցել։ Տղամարդը հրացանից կրակ է արձակել՝ վիրավորելով մեկ մարդու, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նյու Յորքի ոստիկանությանը։

Իրավապահների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել N գծում, որտեղ մետրոյի գնացքը մոտեցել է կենտրոնական 14 Street-Union Square կայարանին։ Ուղեւորներից մեկը պահանջել է մյուսից տալ հեռախոսը, որից հետո կրակել է նրա ոտքին։

Միջադեպը տեղի է ունեցել պիկ ժամին, երբ մետրոյի գնացքում շատ մարդ է եղել։ Բացի հեռախոսով տղամարդուց, այլ տուժածներ չկան։

Վերջին կես տարում միայն Նյու Յորքի գլխավոր տեսարժան վայրում՝ Թայմս սքվերում, երկու անգամ հրաձգություն է տեղի ունեցել։