Չինաստանի Ուհան նահանգի արվարձանում տղամարդը 7 մարդու է դանակահարել, եւս մեկ մարդ վիրավոր է, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Հաղորդվում է, որ քաղաքի 39-ամյա բնակիչ Գաոն 5 մարդու է դանակահարել, եւս մեկ մարդ վիրավորում է ստացել եւ կարողացել է փախչել։ Ապա հանցագործը փախուստի է դիմել եւ սպանել եւս երկու անցորդի։ Ինչպես հայտնում է ոստիկանությունը, դրանից հետո տղամարդը նետվել է կամրջից Յանցզի գետը։

Հանցագործի դին դեռ չի գտնվել։