88 տարեկանում մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Ռո Դաե Ուն, հայտնում է Yonhap-ը։

Ռո Դաե Ուն պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել էր 1988 թվականի փետրվարից մինչեւ 1993 թվականի փետրվարը։ Նա այս պաշտոնում առաջադրվել էր Դեմոկրատական ​​լիբերալ կուսակցությունից։ Ռո Դաե Ուն դարձավ երկրի առաջին նախագահը, ով ընտրվեց հինգ տարով՝ առանց վերընտրվելու իրավունքի։