Պղնձի գինը դանդաղեցրել է աճը։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,23%-ով՝ մեկ ֆունտի դիմաց կազմելով մինչեւ 4,5405 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում մեկ տոննա պղնձի գինն աճել է   1,68%-ով՝ մինչեւ 9867,5 դոլար, ալյումինի գինն աճել է 0,26%-ով՝ մինչեւ 2875,5 դոլար, ցինկի գինը՝ 0,35%-ով՝ մինչեւ 3459,5 դոլար մեկ տոննայի դիմաց։