Մի քանի կանայք Աֆղանստանի մայրաքաղաքում ցույցի են դուրս եկել՝ երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումից պահանջելով պաշտպանել իրենց իրավունքները։ Այս մասին երեքշաբթի տեղեկացնում է Aamaj News աֆղանական գործակալությունը։

«Աշխատանքի եւ կրթության իրավունքը մեր հիմնական իրավունքն է»,- գործակալությունը մեջբերում է ցույցի մասնակից կանանց կարգախոսներից մեկը։

Գործակալությունը նշում է, որ կանայք նախատեսում էին ցույց անցկացնել Աֆղանստանին աջակցության ՄԱԿ առաքելության գրասենյակի առջեւ, բայց թալիբները թույլ չեն տվել։