Դատարանը Samsung-ի փաստացի ղեկավար Լի Չժե Յոնին տուգանել է 70 մլն հարավկորեական վոնի չափով (ավելի քան 60 հազար դոլար) ուժեղ ներգործող քնաբեր ընդունելու համար, հաղորդում է Yonhap-ը։

Հունիստին դատախազությունը մեղադրանք է ներկարացրել Samsung Electronics Co. Փոխնախագահի նկատմամբ պրոպոֆոլ կիրառելու համար։ Ըստ մեղադրանքի տվյալների՝ 2015 թվականի հունվարին եւ անցած տարվա մայիսին Լի Չժե Յոնը պրոպոֆոլ է օգտագործել 41 անգամ։

Ինչպես նաեւ նա 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել կաշառակերության մեջ մեղադրանքով։