Երեւանի քաղաքապետարանը «Երեւանտրանս» ՓԲԸ-ից կգնի 24,8 մլն դրամ արժողությամբ (ավելի քան 50 հազար դոլար – խմբ.) 4,5 հեկտար մակերեսով տարածք եւ 13 շինություն։ Համապատասխան որոշումը հոկտեմբերի 26-ին ընդունվել է Երեւանի ավագանու նիստում։

Առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պարզաբանել է, որ այդ տարածքում կկառուցվի նոր ավտոբուսային կայանատեղի։