Ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ, ինձ համար եկեղեցի գնալը երբևէ պրոբլեմ չի եղել աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրերի պատճառով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:

Մտահոգությանը, որ այդ դեպքում Սուրբ ծնունդը մարդիկ բավարար չափով չեն նշի, նախարարն արձագանքեց. «Այն, որ հունվարի 6-ը ոչ աշխատանքային է, հունվարի 5-ին մարդիկ կարող են ճրագալույցին ժամանակին գնալ եկեղեցի եւ իրենց տոնակատարությունն իրականացնել, նշել Սուրբ ծնունդը: Կարծում եմ՝ այստեղ որևէ  հակասություն չկա: Հակասությունն իրականում հակառակումն է: Այն որ, մենք հիմա ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ,  դա իրականում հակաքրիստոնեական է: Այստեղ իրականում իրենք ավելի շատ լուծում են մշակութային ու կրոնական հարցերը դրական իմաստով»: