Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ներկայումս պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ մի քանի նիստեր չեն կայացել։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Գեւորգյանի փաստաբաններից մեկը՝ Ալեքսանդր Կոչուբաեւը, զբաղված է երեքշաբթի օրերին եւ հնարավորություն չունի ներկա գտնվել նիստերին,  եւ ամեն անգամ խնդրում է դատարանին հետաձգել նիստերը, իսկ դատարանն ամեն անգամ մերժում է։

Երկրորդ փաստաբան Լուսինե Սահակյանը խնդրում է տրամադրել գործի բոլոր նյութերը եւ ժամանակ հատկացնել դրանց հետ ծանոթանալու համար։ Դատարանն այս դեպքում եւս մերժում է խնդրանքը։