«Երեւանտրանս» ՓԲԸ կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռքբերման համար քաղաքային բյուջեից հատկացվել է 67.8 մլն դրամ (ավելի քան 140 հազար դոլար): Նախագծով առաջարկվում է 67.8 մլն դրամն ուղղել «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը, որով նախատեսվում է ձեռք բերել թվով 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ՝ ավտոբուսներում ուղեւորափոխադրումներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 26-ին Երեւանի ավագանու նիստին։

Խոսքը 100 դրամանոց մետաղադրամների ընդունման սարքերի մասին է:

Նշվում է, որ նման միջոց է ընդունվել ավտոբուսներով ուղեւորափոխադրումների արդյունավետ կազմակերպման համար։