Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Գերմանիայի Սահմանադրության համաձայն, կանցլեր Անգելա Մերկելին խնդրել է կատարել իր պարտականությունները մինչեւ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձեւավորումը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Այս խնդրանքը բխում է հիմնական օրենքի 69-րդ կետի երրորդ պարբերությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր անցկացվում է 20-րդ գումարման Բունդեսթագի հիմնադիր համագումարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։