Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը օկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) տվել են միջազգային օդանավակայանի գործարկման մեկնարկը, հաղորդում է ԱզԹվ հեռուստաալիքը։

Երկու պետությունների ղեկավարներին են հանձնել խորհրդանշական բանալիները։

Օդանավակայանի հիմքը դրվել էր հունվարի 14-ին, առաջին փորձնական թռիչքը կայացել է սեպտեմբերի 5-ին։