Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիցն ապաքինվել է COVID-19-ից, երեքշաբթի լրագրողներին հայտնել է նրա մամուլի քարտուղար Այվա Ռոզենբերգան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Լատվիայի նախագահի կանցլերը հայտարարել էր, որ Էգիլս Լեւիցը վարակվել է կորոնավիրուսով։ Երկրի ղեկավարը Շվեդիայից վերադառնալուց հետո թեստ է հանձնել, որը հաստատել է վիրուսի առկայությունը։

«Այն բանից հետո, երբ նախագահը վարակվեց եւ հիվանդացավ COVID-19-ով, նա երկրորդ թեստը հանձնեց, եւ պարզվեց, որ այն բացասական է»,- ասել է Ռոզենբերգան:

Նրա խոսքով՝ նախագահն իրեն լավ է զգում եւ շարունակում է հեռավար աշխատել։

Լեւիտսի հիվանդության պատճառով Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի այցը Լատվիա, որը նախատեսված էր հոկտեմբերի 15-16-ը, ստիպված է եղել չեղարկել։ Ավելի վաղ Լատվիայի նախագահը հետաձգել էր Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումը։