Հերթական նստաշրջանին հարցերի քննարկման կամ քվեարկության կեսից ավելին առանց հարգելի պատճառաբանության ավագանու անդամի բացակայության դեպքում ավագանու այդ անդամի լիազորությունները կարող են դադարեցվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 26-ին Երեւանի ավագանու նիստին:

Բացի այդ, նիստերից բացակայելու դեպքում ավագանու անդամին դրամական փոխհատուցում չի տրվի։

Հարգալիս պատճառ է համարվում առողջության վատթարացումը կամ արտերկիր գործուղումը: