Երեւան քաղաքի հիմնադրման 2803-ամյակի առթիվ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին «Պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 26-ին Երեւանի ավագանու նիստին:

«Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչման են արժանացել նաեւ պարուսույցներ, Հայաստանի ժողովրդական արտիստներ Նորայր Մեհրաբյանը եւ Արտյուշա Կարապետյանը, ինչպես նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Էլիբեկյանը։

Երեւանի ավագանու որոշումներում նշվում է, որ կոչումը շնորհվել է մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։