ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 26-ին ավարտել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի փակ քննարկումը։
Զեկույցներով հանդես են եկել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։

Հիշեցնենք, որ հրատապ քննարկում հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների խորհրդարանական խմբակցությունները։