Անցած տարվա ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսությունն արագ տեմպերով վերականգնվում է, մինչդեռ Հայաստանի տնտեսության ակտիվությունը նվազում է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամսիներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,4 տոկոս, այն դեպքում, երբ հունվար-օգոստոս ամիսներին՝ 4,9 տոկոս էր, այսինքն՝ տնտեսական ակտիվությունը նվազել է 0,5 տոկոսով։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ այս տարվա ցուցանիշներն իներցիոն բնույթ ունեն և կապված չեն կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ։ Նկատի ունենալով 2020 թվականի 7,4 տոկոս անկումը, որն ամենաբարձրն էր տարածաշրջանում, Հայաստանը չի կարողացել հասնել նույնիսկ մինչ ճգնաժամային ցուցանիշներին, իսկ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը գրեթե ամբողջությամբ վերականգնել են իրենց տնտեսությունը։

Հատկապես մտահոգիչ է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի 1,5 տոկոսի անկումը, որն էլ իր հերթին ուղղակի ազդեցություն է թողնում սննդամթերքի գների վրա, և պատահական չէ, որ միայն այս տարվա սեպտեմբերին սննդամթերքի գներն աճել են 15,8 տոկոսով, իսկ աշխատավարձերը, նպաստերը և թոշակները մնացել են գրեթե նույնը։

Փաստ է, որ ցանկացած երկրում երկարաժամկետ և որակյալ աճ ապահովող ոլորտըարդյունաբերությունն է, որի աճի տեմպը Հայաստանում գնալով նվազում է՝ կազմելով 0,7 տոկոս։ Շարունակվում է սիգարետի արտադրության անկումը, որը զգալի մասնաբաժին ունի արդյունաբերության, մասնավորապես՝ վերամշակող արդյունաբերության մեջ։ Գրանցված փոքր աճն էլ պայմանավորված է հիմնականում հանքարդյունաբերությամբ։

Սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ 0,9 տոկոսով նվազել է շինարարության ոլորտի աճի տեմպը՝ կազմելով 6,4 տոկոս։ Շինարարության ոլորտի աճի նվազման վրա էական ազդեցություն է թողել կառավարության կապիտալ շինարարական նախագծերի թերակատարումը և իրական ներդրումների նվազումը։ Զուտ ճանապարհաշինությամբ այս ոլորտը երկարաժամկետ և կայուն աճ չի կարող ապահովել։

Կանխատեսելի էր, որ գների շարունակվող աճի պայմաններում նվազում է ներքին առևտուրը, որը փաստում է նաև մեր բնակչության նվազող կենսամակարդակի մասին։ Նույնիսկ արտերկրից փոխանցվող տրանֆերտների զգալի աճը չի կարողանում փոխհատուցել գնաճի հետևանքով առաջացած ծախսերը։

Իսկ ծառայության ոլորտի0,1 տոկոսիաճն իներցիոն բնույթ ունի. այն պայմանավորված է գլխավորապես բանկային համակարգով և դեռևս ամբողջությամբ չի վերականգվել։ Զբոսաշրջության ոլորտում շարունակվում է անկումը, և կորոնավիրուսի տարածման նման պայմաններում՝ ռիսկային է լինելու նաև հաջորդ տարի։

2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 17,2 տոկոս, որը հունվար-օգոստոսի համեմատ նվազել է 3,6 տոկոսով։

Ափոփելով՝ պետք է նշել, որ շարունակվող համավարակի պայմաններումայստարիավելիցածրտնտեսականցուցանիշներկունենանք, և 2021 թվականի համար կառավարության կանխատեսած 6,5 տոկոս աճն անիրատեսական է։

Արամ Աճեմյան