Հայաստանը բացառվել է երկրների ցուցակից, որի քաղաքացիներին թույլատրվում է Իտալիա մուտք գործել։ Իտալիայի առողջապահության նախարարության վերջին թարմացված ցուցակի համաձայն՝ այդ երկրների թվում են՝ Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բոսնիա եւ Հերցեհովինա, Բրունեյ, Լիբանան, Մոլդովա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա, Թայվան, Հոնկոնգ, Մակաո։

Այդ երկրները տեղափոխվել են «E» ցուցակ, ինչը նշանակում է, որ այդ երկրներից ճանապարհորդներին թույլատրվում է մուտքը Իտալիա միայն կարեւոր նպատակների համար՝ մուտքի կանոնների խիստ պահպանման պայմաններում, փոխանցում է SchengenVisaInfo.com-ը։