Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր խաղադրույքներով քաղաքական պոկեր է խաղում։ Դա վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզին։ Թերեւս, «պերսոնա նոն գրատա» հայտարարելով արեւմտյան 10 երկրների դիվանագետներին, որոնցից 9-ը ՆԱՏՕ-ի անդամներ են, Էրդողանը ներքին ուշադրությունը շեղում է Թուրքիայում քաղաքական եւ տնտեսական ցնցումներից: Արեւմտյան տերությունները Թուրքիայից պահանջել են ազատ արձակել բանտարկյալ Օսման Քավալային, որը մասնակցել է Գեզի այգու բողոքի ցույցերին։ Թուրքական իշխանությունները նաեւ պնդում են, որ Քավալան մասնակցել է 2016 թվականի պետական հեղաշրջման անհաջող փորձին։ Թուրքիայի հարաբերությունները Արեւմտյան Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ տարիների ընթացքում փչացել են: Սակայն այդ քայլը ցույց է տալիս Էրդողանի հուսահատությունը: Աշխարհի շատ հզորներ դիմում են համաշխարհային քաղաքականությանը, երբ տանը խնդիրների են բախվում, գրում է The Hill-ը։

Էրդողանի այս քայլում դրսեւորվում է նրա խառնվածքը։ Ներքին ասպարեզում Էրդողանն իր կառավարման 19 տարիների ընթացքում խստացրել է իշխանության նկատմամբ վերահսկողությունը: Այլախոհները, իրավապաշտպանները, լրագրողները եւ ցուցարարները բախվում են դաժան բռնաճնշումների եւ երկարատեւ բանտարկությունների՝ առանց իրավական պատշաճ ընթացակարգի: Էրդողանի եւ նրա կուսակցության քննադատությունն անթույլատրելի է։ Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ Թուրքիան լրագրողների ձերբակալությունների թվով երկրորդն է Չինաստանից հետո։

Համաշխարհային բանկը հաղորդում է, որ թեեւ Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսումները որոշակիորեն դրական են, մակրոտնտեսական հեռանկարները «խոցելի» եւ «անորոշ» են՝ ինֆլյացիայի, գործազրկության բարձր մակարդակի եւ զգալի խոցելիության պատճառով: Ամենակարեւորը՝ թուրքական լիրան ընկել է ռեկորդային նվազագույնմակարդակի եւ շարունակում է տատանվել։

«COVID-19-ի ճգնաժամը խորացրել է գենդերային խտրականությունը եւ մեծացրել գործազրկությունը երիտասարդների շրջանում ու աղքատության մակարդակը։ Աճում է նաեւ անհավասարության վտանգը։ Ակնկալվում է, որ համավարակը լուրջ բացասական հետեւանքներ կունենա Թուրքիայի համար՝ ավելի թուլացնելով տնտեսական եւ սոցիալական ձեռքբերումները»,- հայտարարել է ՀԲ-ն։

Տարածաշրջանային մակարդակում Թուրքիան աշխարհաքաղաքական ցնցումներ է ապրել։ Մինչ հարեւան Սիրիայում պատերազմ էր մոլեգնում, Թուրքիան ընդունեց մոտ 3,7 միլիոն փախստականների, որոնց Էրդողանը օգտագործում էր որպես մանրադրամ՝ Արեւմտյան Եվրոպայի հետ իր քաղաքական տարաձայնություններում:

Էրդողանը սպառնացել է փախստականների համար բացել դեպի Եվրոպա դարպասները, եթե արտաքին քաղաքականության մեջ իր ուզածին չհասնի։ Սիրիայում պատերազմի հետ կապված դժվարությունների պատճառով Էրդողանը ստիպված էր գործ ունենալ Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Միեւնույն ժամանակ, Թուրքիան պետք էապացուցի ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին իր հավատարմությունն ու հուսալիությունը, երբ խոսքը վերաբերում է Արեւմուտքի շահերին: Սակայն Էրդողանը բազմիցս արհամարհանք է դրսեւորել արեւմտյան տերությունների հանդեպ՝ նրանք դեռ թույլ չեն տվել Թուրքիային մտնելԵվրամիություն, թեեւ ԱՄՆ-ը մշտապես աջակցել է Թուրքիայի անդամակցությանը:

Անցած տասնամյակում Թուրքիայի արտաքին հարաբերությունները հիշեցնում են բազմաթիվ վերելքներով ու վայրէջքներով ուղի, հատկապես Միացյալ Նահանգների մասնակցությամբ: Թուրքիան գտնվում է չափազանց բարդ աշխարհաքաղաքական դիրքում՝ ներառելով ինչպես արեւմտյան, այնպես էլ մերձավորարեւելյան համատեքստային շահերը, ինչպես նաեւ քաղաքական, տնտեսական, գաղափարական եւ անվտանգության ճգնաժամերի հետեւանքները։

Արեւմտյան 10 դեսպաններին արտաքսելու Էրդողանի վերջին քայլը ցույց է տալիս նրա վճռականությունը՝ աշխարհին ցույց տալու, որ ինքն է պատասխանատու Թուրքիայում տեղի ունեցողի համար, եւ որ ինքը չի հանդուրժի որեւէ քննադատություն կամ ճնշում՝ արտաքին կամ մեկ ուրիշ:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Էրդողանին մանրամասն եւ առայժմ հաջողությամբ հաջողվել է ամրապնդել իր իշխանությունն ու հեղինակությունը: Դա նշանակում է, որ արեւմտյան տերությունները, հավանաբար, մշտապես հիշեցումներ կստանան, որ վերջին խոսքը Թուրքիայում Էրդողանինն է։ Նա կշարունակի դա անել, չնայած երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, քանի որ նրա ներքին առաջնահերթությունը ավտորիտար կառավարման ապահովումն ու պահպանումն է:

Այսպիսով, արեւմտյան դիվանագետներին վտարելու սպառնալիքը նշանակում է, որ ինքն է գլխավորը եւ քննադատություն չի հանդուրժի։ Էրդողանը կրկին բարձր խաղադրույքներով աշխարհաքաղաքական պոկեր է խաղում, որպեսզի ցույց տա իր հավասարակշռությունը Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության միջեւ՝ իր իշխանության ու հեղինակության տեսանկյունից: Նրա ուղերձն այսպիսին է. «Գործ չունեք Թուրքիայի հետ»։

Թեեւ վերջին հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Էրդողանը որոշ չափով հետ է կանգնել վտարման իր որոշումից, արեւմտյան տերությունները պետք է հավաստիացնեն Թուրքիային, որ ոչ ոք մտադիր չէ ոտնահարել որեւէ մեկի ինքնիշխանությունը: Դիվանագիտական ուղիները բոլոր կողմերի համար բաց պահելը լավ գաղափար կլիներ՝ սրա հեգնանքը կարող է Էրդողանին հասկացնել, որ բոլորը պետք է շարունակեն խոսել: