Երեւանում մանկական խաղալիքների շարժական առեւտուրը կթույլատրվի, սակայն միայն 27 կետերում։ Այս մասին որոշում է կայացվել այսօր Երեւանի Ավագանու խորհրդի նիստի ժամանակ։
Նման գործունեություն է թույլատրվել 27 կետերում, հիմնականում՝ այգիներում եւ պուրակներում, որտեղ հեշտ է վերահսկողություն իրականացնել։
Ավելի վաղ ընդունված որոշման համաձայն մանկական խաղալիքները չեն ներառվել շարժական առեւտրի համար ապրանքների թույլատրելի տեսակների ցուցակում։