Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը սիրված չէ թագավորական ընտանիքի կողմից, բայց հայտնի է թագավորության երիտասարդության շրջանում, հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին փոխտնօրեն Մայքլ Մորելը։

Սաուդյան Արաբիայի երիտասարդությունը կազմում է թագավորության բնակչության մոտ 70 տոկոսը:

Ելույթ ունենալով CBS-ի «60 րոպե» հաղորդման ժամանակ՝ Մորելն ասել է, որ Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին աշխատակից Սաադ Ալջաբրին «փրկել է բազմաթիվ ամերիկացիների կյանքեր»՝ ծառայելով որպես Սաուդյան Արաբիայի պաշտոնյա ահաբեկչության դեմ պայքարում: «Ես նրա մեծ երկրպագուն եմ», - ասել է Մորելը՝ նկարագրելով Ալջաբրին որպես «շատ փայլուն եւ անհավատալիորեն նվիրված իր երկրին»:

Ալջաբրին Սաուդյան Արաբիայի նախկին թագաժառանգ Մուհամեդ բեն Նաիֆայի անվտանգության հարցերով խորհրդականն էր, նախքան 2017 թվականին Կանադա փախչելը: Նա մեծ դեր է խաղացել ահաբեկչության դեմ պայքարում եւ մեծ հարգանք է վայելել ամերիկյան հետախուզության եւ հակաահաբեկչական ծառայություններում։ Նրա որդի Օմարին եւ դուստր Սառային ձերբակալել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները՝ փորձելով թագաժառանգին թագավորություն վերադարձնել: