SpaceX-ը իր տիեզերական պարկուճներում զուգարանի հետ կապված որոշ խնդիրներ կլուծի՝ նախքան եւս չորս տիեզերագնաց ուղարկելը, հայտնում է AP-ն։

Ընկերությունը եւ ՆԱՍԱ-ն ցանկանում են համոզվել, որ զուգարանի արտահոսքերը չեն ազդի պարկուճի գործարկման վրա, որը նախատեսված է շաբաթվա վերջին:

Անցյալ ամիս SpaceX-ի առաջին մասնավոր թռիչքի ժամանակ խողովակը պոկվել էր եւ մեզը լցվել էր օդափոխիչների վրա ու հատակի տակ, ասել է SpaceX-ի փոխնախագահ Ուիլյամ Գերսթենմայերը: Նույն խնդիրը վերջերս հայտնաբերվել է տիեզերակայանի Dragon պարկուճի ներսում:

Որպես մշտական լուծում՝ SpaceX-ը զոդել է մեզի ողողման խողովակ, որը գտնվում է Endurance նորագույն պարկուճի ներսում:

Ինչ վերաբերում է ուղեծրում գտնվող Dragon պարկուճին, հատակի վահանակների տակ ավելի քիչ մեզ է կուտակվել, ասել է Գերսթենմայերը: Դա պայմանավորված է նրանով, որ թիմն այնտեղ ապրել է ընդամենը մեկ օր՝ նախքան տիեզերակայան հասնելը:

Գերսթենմայերի խոսքով՝ SpaceX-ը փորձարկումներ է անցկացնում՝ համոզվելու համար, որ թափված հեղուկը չի թուլացրել ուղեծրային պարկուճը վերջին վեց ամսվա ընթացքում: Կառուցվածքային ցանկացած վնասվածք կարող է վտանգել տիեզերագնացներին հաջորդ ամիս Երկիր թռիչքի ժամանակ: Նա նշել է, որ վերջնական փորձարկումները կավարտվեն այս շաբաթվա վերջին։